Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապն Ադրբեջանում է

Հռոմի պապն Ադրբեջանում է
02.10.2016 | 19:31

Հռոմի Ֆրանցիսկոս պապին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
APA գործակալության փոխանցմամբ, այցի շրջանակներում Հռոմի պապը հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ, առանձնազրույց կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հռոմի պապի օրակարգում է նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլաշուքյուր Փաշազադեի հետ հանդիպումը:


Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն արդեն պատարագ է մատուցել Բաքվի կաթոլիկ եկեղեցում, հավատի ու արդարության կոչ անելով աշխարհին:
Հռոմի պապի այցը Ադրբեջան կավարտվի այսօր երեկոյան:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ